Բալասանյանը` Արցախի թեմի առաջնորդի պահվածքի մասին․ Ծանր է այս ամենը![]() 16 դեկտեմբերի 2025 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը դատապարտել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը, որն այն եպիսկոպոսների թվում էր, որոնք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բալասանյանից հետաքրքրվել են՝ միանո՞ւմ է այն արցախցիներին, ովքեր նամակով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին՝ պահանջելով, որ նա այլևս չլինի Արցախի թեմի առաջնորդը։ «Հայտարարությունն արվել է, բոլորն էլ միացել են»,- ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։ Այն հարցին, թե կոնկրետ ինքը միացե՞լ է, Բալասանյանն արձագանքել է. «Այդ հայտարարությունն արվել է բոլորի անունից»։ Այն հարցին, թե փորձե՞լ է խոսել Վրթանես Աբրահամյանի հետ, Բալասանյանը պատասխանել է, որ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։ «Ծանր է այս ամենը, շատ վատ եմ գնահատում, չի կարելի»,- հավելել է Վիտալի Բալասանյանը։ ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |