Ավինյանը ներկայացրել է, թե ինչ է արվել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ

Ավինյանը ներկայացրել է, թե ինչ է արվել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան եթերում պատասխանել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցին, որը վերաբերում էր Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ գրանցված առաջընթացին։

Ավինյանը մի քանի կետ է առանձնացրել՝ «ակտիվ քաղաքացի» հավելվածը, GIS համակարգը և մեծ տվյալների վերլուծությունը։

«Ստեղծել ենք «ակտիվ քաղաքացի» հավելվածը, որով կարողանում եք մեզ հանձնարարել աշխատանք, որը մենք իրականացնում ենք ամենասեղմ ժամկետներում և տեղից ձեզ ուղարկում փաստական տվյալներ։

Ինչ վերաբերում է GIS համակարգին, ապա դա ներքին կառավարման գործիք է՝ հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր տեսակի թվային քարտեզներ, որոնց միջոցով իրականացվում է վերլուծություն և խնդրի օպերատիվ լուծում։

Երրորդ ուղղությունն՝ այս բոլոր տվյալների համադրությամբ մենք կարողանում ենք ստանալ մեծ տվյալների վերլուծություն, որը նույնպես ծառայում է խնդիրների լուծմանը»,- ասել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---