Կոստանյան. Այսօր էլ կարելի է անցնել թոշակի կամ նպաստի անկանխիկ եղանակին և օգտվել հետվճարից![]() 17 դեկտեմբերի 2025 - 13:22 AMT PanARMENIAN.Net - 2026–ի ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, սակայն քաղաքացիներն այսօր էլ կարող են դիմել և անցում կատարել անկանխիկ տարբերակին՝ սկսելով օգտվել նաև հետվճարի համակարգից, որը հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ հերքելով «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը։ «Ամենամեծ սուտը վերաբերում է մեր մոտ 58,000 այն քաղաքացիներին, որոնք այսօր իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են կանխիկ եղանակով։ Ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները վճարվելու են անկանխիկ, բայց մեր քաղաքացիները այսօր էլ հնարավորություն ունեն դիմել և անցնել անկանխիկ վճարման եղանակի՝ սկսելով օգտվել նաև հետվճարի ծրագրից։ Ուստի հոդվածի վերնագրում նշված պնդումը, թե «թոշակառուներին քցեցին 30,000 դրամով» ակնհայտ կեղծիք է, քանի որ մեր քաղաքացիները կարող են չսպասել ապրիլի 1-ին և այսօր էլ անցում կատարելով անկանխիկ վճարման տարբերակին՝ սկսել օգտվել սեփական կենսաթոշակը կամ նպաստը ամսական մինչև 10,000 դրամ բարձրացնելու հնարավորությունից»,–ասվում է գրառման մեջ։ Հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով՝ գործող 6000-ի փոխարեն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |