Մելիքյանն ու Սպերցյանը մասնակցել են FIFA The Best-ի քվեարկությանը![]() 17 դեկտեմբերի 2025 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել է FIFA The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ՖԻՖԱ-ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի և մարզչի անունները։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու ավագ Էդուարդ Սպերցյանը նույնպես մասնակցել են նշված անվանակարգերի քվեարկությանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Եղիշե Մելիքյանը քվեարկել է հետևյալ կերպ․ Լավագույն ֆուտբոլիստ
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
Էդուարդ Սպերցյանը քվեարկել է հետևյալ կերպ։ Լավագույն ֆուտբոլիստ
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Փարիզի «Սեն Ժերմենում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում հանդես եկող հարձակվող Ուսման Դեմբելեն, լավագույն մարզչի տիտղոսին արժանացել է փարիզյան թիմը գլխավորող Լուիս Էնրիկեն, լավագույն դարպասապահ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթի»-ի և Իտալիայի հավաքականի ներկայացուցիչ Ջանլուիջի Դոնարուման։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |