Երևանում կկառուցվի կացարան մոտ 300 անտուն շների համար

Երևանում կկառուցվի կացարան մոտ 300 անտուն շների համար

PanARMENIAN.Net - 2026 թվականից մայրաքաղաքում կմեկնարկեն անտուն շների համար նախատեսված կացարանի կառուցման աշխատանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կացարանը նախատեսված կլինի մոտ 300 անտուն շների համար և ճաղավանդակներից բացի կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ: Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որտեղ կենդանիները կզգան իրենց առավել ապահով և անվտանգ»,–ասվում է գրառման մեջ։

Կացարանի նախագիծը կազմվել է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրման արդյունքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---