ՆԳՆ․ Զգոն եղեք՝ վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով![]() 18 դեկտեմբերի 2025 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը արձագանքել է սոցիալական հարթակներում ՆԳՆ-ի անունից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք վերաբերում են վարորդական վկայականների տրամադրման հեշտացված կամ ոչ պաշտոնական տարբերակներին՝ հորդորելով զգոն լինել։ «Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ Ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ նման հրապարակումները խարդախություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված ընթացակարգով»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |