Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2%-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով![]() 18 դեկտեմբերի 2025 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերին ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ․ ապրանքների հայտարարագրերի 70․2%-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ ընթացակարգով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ «2025 թվականի նոյեմբերին բաց է թողնվել 23,016 ապրանքների հայտարարագիր՝ 2024 թվականի նույն ամսին՝ 23,159։ Եթե 2024-ի նոյեմբերին հայտարարագրերի 56․4 %-ն էր բաց թողնվել «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ, ապա 2025-ի նույն ամսում՝ արդեն 70․2 %-ը։ Աճը կազմել է 13․8 տոկոսային կետ, զուգահեռաբար զգալիորեն նվազել է նաև «դեղին ուղի» և «կարմիր ուղի» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումների քանակը։ Մաքսային ռիսկերի կառավարման համակարգն ավելի թիրախային և արդյունավետ է աշխատում․ ավելի քիչ «անհարկի» ստուգումներ, ավելի շատ վստահություն կարգապահ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նկատմամբ։ Սա վկայում է այն մասին, որ ռիսկերի կառավարման համակարգի շարունակական արդիականացումը և մշտադիտարկումը տալիս է իր դրական արդյունքները, զուգահեռաբար աճում է նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կարգապահությունը»,- ասվում է գրառման մեջ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |