Սպերցյանը` ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստ![]() 18 դեկտեմբերի 2025 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Կրասնոդար» ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստն է՝ Transfermarkt-ի վարկածով։ Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, հայտնում է Auroranews.am-ը։ Նույնքան է նաև «Լոկոմոտիվի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի տրանսֆերային արժեքը։ Էդուարդ Սպերցյանն ավելի վաղ գրել էր, որ Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը ակումբն ավարտում է առաջին տեղում։Ռուսաստանի ֆուտբոլային առաջնության 18 տուրերից հետո «Կրասնոդարը» հավաքել է 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Ակումբի անմիջական մրցակիցը՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որը 39 միավորով երկրորդ տեղում է։ Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածը վերսկսվելու է 2026 թվականի փետրվարին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |