Հայաստանը մասնակցել է նիդեռլանդական Թիլբուրգ քաղաքում կայացած Արեւելյան Եվրոպայի մշակութային փառատոնին15 հունիսի 2009 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին նիդեռլանդական «Արեւելյան Եվրոպա» կենտրոնը Թիլբուրգ քաղաքում կազմակերպել էր Արեւելյան Եվրոպայի ազգային մշակութային փառատոն:Ծրագրի նպատակն է նպաստել միջմշակութային երկխոսությանը, ծանոթացնել այդ երկրներում զբոսաշրջության հնարավորություններին: Փառատոնին մասնակցեցին Հաագայում հավատարմագրված Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, տարբեր քաղաքների համայնքային կառույցների ներկայացուցիչները: Փառատոնին ներկա էին քաղաքային իշխանությունների, հոլանդական գործարար շրջանակների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանի տաղավարը ձեւավորել էին Հաագայում ՀՀ հյուպատոսությունը եւ Էյնդհովենի «Ալֆա-Երեւան» հայկական համայնքը: Ազգային տաղավարներին եւ խոհանոցին ծանոթանալուց հետո տեղի ունեցավ համերգ, որի ժամանակ ներկայացվեցին նաեւ հայկական ժողովրդական երգերը, պարերն ու երաժշտությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |