Համայնքների սուբվենցիոն ծրագրի իրականացմանը 12 մլրդ դրամ կհատկացվի![]() 18 դեկտեմբերի 2025 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 12 միլիարդ 45 միլիոն դրամի ֆինանսավորում է նախատեսել 169 սուբվենցիոն ծրագրի իրագործման համար, որոնք կիրականացվեն 52 համայնքում։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ծրագրերը նպատակ ունեն զարգացնել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները, հայտնում է Արմենպրեսը։ Դրանք ներառում են փողոցների, այգիների և խաղահրապարակների բարեկարգում, համայնքային շենքերի, մշակույթի տների և մանկապարտեզների կառուցում և վերանորոգում, խմելու ջրի և կոյուղու ցանցերի, ոռոգման համակարգերի, գիշերային լուսավորության, գազաֆիկացման աշխատանքներ, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի վերանորոգում՝ կիրառելով էներգախնայողության միջոցառումներ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |