ՀՀ–ն և Հունաստանը ստորագրել են պաշտպանական համագործակցության 2026–ի ծրագիրը![]() 19 դեկտեմբերի 2025 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 18-ին տեղի են ունեցել հերթական Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, ստորագրվել է պաշտպանական համագործակցության 2026–ի ծրագիրը,որը ներառում է մի քանի տասնյակ միջոցառումների իրականացում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում։: Քննարկումները ղեկավարել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների տնօրինության տնօրեն, բրիգադի գեներալ Խրիստոս Սպիրոպուլոսը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2025 թվականին արդեն իրականացված աշխատանքները պաշտպանական ոլորտում և առաջիկա՝ 2026 թվականի համագործակցության ուղղությունները։ Կողմերն ընդգծել են, որ համատեղ ջանքերի արդյունքում երկու երկրների համագործակցությունն անցել է որակապես նոր փուլ՝ ոչ միայն ծավալով, այլև բովանդակային հագեցվածությամբ։ Նշվել է, որ այս համագործակցությունն այժմ համալիր բնույթ ունի՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ։ Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի վերափոխման ընթացքը։ Զրուցակիցները անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |