Կավելաշվիլի. ՀՀ–Ադրբեջան լարվածությունը մոտ է ավարտին![]() 19 դեկտեմբերի 2025 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Հարավային Կովկասում ձևավորված լարված իրավիճակը մոտենում է ավարտին։ Այդ մասին նա ասել է Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը շարունակում է համարվել այն առանցքային շրջաններից մեկը, որը կապում է Արևելքն ու Արևմուտքը, հայտնում է APA-ն։ «Սերբերի համար ևս մեծ հնարավորություններ կբացվեն այս միջանցքի հետ կապված։ Մենք կզարգացնենք ավելի սերտ կապեր Բալկանյան երկրների հետ Սև ծովի միջոցով։ Սա թույլ կտա երկկողմ օրակարգում ներառել ավելի շատ հարցեր», − հավելել է Կավելաշվիլին։ Իր հերթին՝ Վուչիչը նշել է Վրաստանի կարևոր աշխարհաքաղաքական դիրքը աշխարհում. «Վրաստանը հրաշալի երկիր է Սև ծովի ափին, որը սահմանակից է Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ»։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |