Թբիլիսիում ոստիկանությունը ծեծի է ենթարկել ցուցարարներին15 հունիսի 2009 - 22:47 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Թբիլիսիի քննչական մեկուսարանի մոտ բախում է տեղի ունեցել մահակներով զինված ոստիկանների եւ ընդդիմության ակտիվիստներին կալանքից ազատ արձակել պահանջող բողոքի ցույցի տասնյակ մասնակիցների միջեւ:Դեպքի վայրում գտնվող օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հաղորդմամբ, ոստիկանությունը բռնագրավել է լրագրողների լուսանկարչական ապարատներն ու ձերբակալել է մի քանի ցուցարարի: Ցույցի մի քանի մասնակից վնասվածքներ է ստացել: Նախագահ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով ընդդիմության բողոքի ցույցերը շարունակվում են ապրիլի սկզբից: Այդ խնդրի հիմնական պատճառը ներկա վարչակազմի ներքին եւ արտաքին քաղաքականությամբ դժգոհությունն է: Ներքին գործերի նախարարի տեղակալ Էկա Զուգլաձեի խոսքերով, դատավարությունն արդեն ընթացքի մեջ է: Ոստիկանությունը նրանց մեծամասի համար պահանջում է վարչական տուգանքի սահմանում, իսկ մի մասի համար` վարչական պատիժ, ինչը ենթադրում է ազատազրկում առավելագույնը 30 օրով: Ինչ վերաբերում է ընդհարման ժամանակ լրագրողներին հասցված ֆիզիկական վիրավորանքներին, նախարարի տեղակալն ամփսոսանք էհայտնել այդ առնչությամբ եւ ներողություն է խնդրել: Զուգլաձեն նաեւ հաղորդել է, որ լրագրողներից բռնագրավված սարքավորումներն արդեն վերադարձվել են, հաղորդում են ԶԼՄ-ները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |