Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%![]() 19 դեկտեմբերի 2025 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ամիօ բանկն ամփոփում է իր գործունեության երկու տարին։ 2023-2025 թվականները բանկի համար նշանավորվել են կայուն զարգացմամբ, ռազմավարական առաջընթացով և շուկայում դիրքերի էական ամրապնդմամբ։ Այս ժամանակահատվածում Ամիօ բանկը գրանցել է տպավորիչ ֆինանսական արդյունքներ, որոնք վկայում են արդյունավետ կառավարման, հստակ ռազմավարության և ճիշտ ընտրված զարգացման ուղու մասին։ Մասնավորապես, բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը 2023-2025թթ․ ընթացքում կազմել է ավելի քան 150%՝ մինչև հարկումը։ Այս ցուցանիշը խոսում է ոչ միայն բանկի ֆինանսական կայունության, այլև շուկայի փոփոխություններին արագ հարմարվելու, ինչպես նաև առկա ռեսուրսները նպատակային և արդյունավետ օգտագործելու կարողության մասին։ Գրանցված աճը պայմանավորված է մի շարք կարևոր գործոններով՝ ● Հաճախորդակենտրոն մոտեցմամբ և ծառայությունների շարունակական զարգացմամբ, որոնց շնորհիվ բանկը հետևողականորեն ընդլայնում է իր հաճախորդների շրջանակը և ամրապնդում նրանց վստահությունը, ● Գործընթացների շարունակական թվայնացմամբ, որի արդյունքում բանկային ծառայություններից օգտվելը դառնում է ավելի հեշտ, արագ և հասանելի, ● Ուժեղ և նվիրված թիմով, ինչպես նաև երկարաժամկետ ռազմավարական տեսլականով։ Թեև ֆինանսական աճը բանկի հիմնական նպատակներից մեկն է, այդ նպատակին հասնելու ճանապարհին Ամիօ բանկը առանձնահատուկ կարևորություն է տալիս հաճախորդների փորձառության շարունակական բարելավմանը։ Ամիօ բանկը շարունակում է իրագործել իր առաքելությունը՝ առաջարկելով ժամանակակից, վստահելի և արդյունավետ բանկային լուծումներ՝ նպաստելով ինչպես իր հաճախորդների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայուն զարգացմանը։ Բանկի առաջարկած ծառայություններին և վերջին նորություններին կարելի է ծանոթանալ կայքում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |