ԱԺ պատգամավորներն ու անձնակազմը պարգևատրվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ![]() 19 դեկտեմբերի 2025 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով պարգևատրել է ԱԺ պատգամավորներին ու անձնակազմին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Ըստ հրապարակված կարգադրության՝ նրանք խրախուսվել են միանվագ դրամական պարգևներով։ Պարգևավճարների չափը հայտնի չէ։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը», – ասվում է փաստաթղթում։ Սիմոնյանի մեկ այլ որոշմամբ ևս պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են միանվագ դրամական վճարումներով։ Այս պարգևավճարների չափը նույնպես հայտնի չէ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |