ՀՀ–ն կրկին դիմել է Ռուսաստանին՝ Կոստանյանին արտահանձնելու պահանջով![]() 19 դեկտեմբերի 2025 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին։ «ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն»,-հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։ Սա երկրորդ միջնորդությունն է, որով Հայաստանը դիմում է ՌԴ-ին. առաջին անգամ մերժել էին հանձնել։ Նոյեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ, բացի Կոստանյանից, դիմելու են ՌԴ-ին, որ Հայաստանին հանձնեն նաև«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |