Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է խցանումների վերացման առաջարկները![]() 20 դեկտեմբերի 2025 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ անցկացվել է ճանապարհային երթևեկության կարգավորման ու խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ պետական կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նիստի ընթացքում մանրամասն քննարկման են արժանացել մայրաքաղաքում երթևեկային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով մասնակիցների ներկայացրած առաջարկները և իրավիճակային լուծումները։ Այս շրջանակում քննարկվել է նաև մասնավոր կազմակերպությունների կողմից մշակված նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը՝ ճանապարհային հոսքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման ու դրանց վերլուծությամբ հիմնավորված որոշումներ ընդունելու նպատակով։ Նիստի ավարտին փոխվարչապետը հանձնարարել է պատասխանատու կառույցներին՝ իրավիճակներին համահունչ խորությամբ վերլուծել ներկայացված առաջարկները՝ 2026 թվականի սկզբին ամփոփման և հետագա գործողությունների ծրագրի ձևավորման համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |