Մինչ դեկտեմբերի 25-ը տեղումներ չեն լինի

Մինչ դեկտեմբերի 25-ը տեղումներ չեն  լինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-23-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնում է շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Երևանում՝ դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերային ժամերին մայրաքաղաքում սպասվում է մինչև -7 աստիճան, իսկ ցերեկային ժամերին՝ +7․․․+8 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---