Ֆասթ Բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում![]() 22 դեկտեմբերի 2025 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկի աջակցությամբ 2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի կունենա աննախադեպ մեծ լուսային դրոն շոու։ Նոր տարին նշանավորվելու է տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային ներկայացմամբ․ կեսգիշերին՝ ժամը 12:00-ին, խորհրդանշական 2026 դրոններ կբարձրանան Հանրապետության հրապարակի երկինք և 12 րոպեանոց հեքիաթային դրվագներ կցուցադրեն տոնակատարության մասնակիցներին։ Շոուն ուղեկցվելու է համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ։ Ֆասթ Բանկը, կարևորելով համահայկական նշանակության իրադարձությունները, մեծ ոգևորությամբ է աջակցել շոուի նախագծին։ Անցնող տարվա բարեգործական, հովանավորչական բազում նախագծերի կողքին, Ֆասթ Բանկում արժեվորում են նաև ուրախ պահերի, միասնական հիշողությունների ստեղծումը։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |