Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են ռուս-հայկական երկխոսության արդիական հարցերը16 հունիսի 2009 - 00:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, կայացած հանդիպման ուշադրության կենտրոնում են եղել ռուս-հայկական երկխոսության եւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով արտաքին քաղաքական փոխգործակցության արդիական հարցերը, որոշ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ: Հանդիպումն ընթացել է դաշնակցային գործընկերության ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ կառուցողական եւ վստահական մթնոլորտում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |