Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել

Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել

PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչներն անասնահամաճարակային մշտադիտարկման շրջանակում այց են իրականացրել Շիրակի մարզի Արդենիս գյուղում գործող «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոց։

Ստուգման արդյունքում պարզվել է՝ արտադրական տարածքն աշխատել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով։

Մասնավորապես՝

  • շինության հատակները գտնվել են վնասված վիճակում և չեն պատրաստվել լվացվող ու ախտահանվող նյութերով,
  • պատերի մի շարք հատվածներում հայտնաբերվել են կոտրվածքներ, վնասվածքներ և անհարթություններ,
  • առաստաղը ևս եղել է անբավարար վիճակում, գրանցվել են կեղտի կուտակումներ ու մասնիկների թափվելու հավանականություն։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, սպանդանոցի արտադրական գործունեությունն անմիջապես կասեցվել է։ Միևնույն ժամանակ սահմանվել է ժամանակահատված՝ արձանագրված խախտումները վերացնելու համար։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---