Մարագոս. ԵՄ-ն ուշադիր հետևում է ՀՀ և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին![]() 23 դեկտեմբերի 2025 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ «ԵՄ-ն ուշադիր հետևում է ՀՀ և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին»։ Մարագոսը հավելել է, որ Եվրամիությունը ցուցաբերում է համապատասխան աջակցություն այդ ուղղությամբ, հայտնում է Auroranews.am-ը։ Նա նաև հայտարարել է, որ Եվրամիությունը TRIPP նախագծի շրջանակներում բանակցություններ է վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ ԵՄ մասնակցության հնարավոր ձևաչափի շուրջ: Turkish Airlines ավիաընկերությունը 2026 թվականից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան: Այդ մասին հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ «Ալիջան» սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |