«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան կընդգրկվի Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում

«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան կընդգրկվի Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի առաջնախաղը արժանացավ բացառիկ հաջողության և հանդիսատեսի բուռն արձագանքին, 2026 թվականից կընդգրկվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում, հայտնում է քաղաքաապետարանը։

Բալետ-օրատորիայում մասնակցում են Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների սաները, ինչը ստեղծագործությանը հաղորդում է առանձնահատուկ կրթամշակութային և սերունդների միջև կապի արժեք։

Առաջնախաղի հիշարժան օրերից հետո ստեղծագործությունը կրկին կցուցադրվի նույն թատրոնի բեմում՝ 2026-ի հունվարի 28-ին, ժամը 19:00-ին։

«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան արդեն իսկ հաստատել է իր նշանակալի տեղը ժամանակակից հայկական բեմարվեստում՝ համադրելով ազգային էպոսը, երաժշտությունը և ժամանակակից բալետային լեզուն։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---