Սերժ Սարգսյանն ու Բաշար Ալ-Ասադը կբացեն հայ-սիրիական բիզնես ֆորումը16 հունիսի 2009 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը եւ տիկին Ասմա Ալ-Ասադը:Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հունիսի 17-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի եւ տիկին Ասմա ալ-Ասադի կտրվի պաշտոնական ընթրիք: Պաշտոնական այցի շրջանակում Բաշար Ալ-Ասադը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հունիսի 18-ին Հայաստանի եւ Սիրիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-սիրիական բիզնես ֆորումի բացման արարողությունը: Հայաստան այցի օրերին Նախագահ Բաշար Ալ-Ասադը կայցելի նաեւ Մատենադարան: Հունիսի 18-ին Սիրիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից, այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |