Բաբայանը՝ Վարդանյանի մասին ադրբեջանական ֆիլմում հարցազրույցի մասին․ Իրեն դիմել է հայազգի անձ իսպանական լրատվականի անունից![]() 23 դեկտեմբերի 2025 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը, անդրադառնալով ադրբեջանական լրատամիջոցներով շրջանառվող ֆիլմին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, պարզաբանել է, որ հարցազրույց տալու առաջարկով Բաբայանին դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական «TPTM Media Spain» ընկերության նախաձեռնությունը՝ «Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» խորագրով վավերագրական ֆիլմի նախագիծը։ «Նախագծի նպատակը, ըստ ֆիլմի ռեժիսոր Կարմեն Մարկեսի կողմից ստորագրված և ներկայացված փաստաթղթի, անդրադառնալն էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, Արցախից հետո ձևավորված նոր իրողություններին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, տնտեսական վերափոխումներին։ Մոտ երկու ժամ տևած հարցազրույցից ֆիլմում ներառվել է ընդամենը մեկ րոպեանոց հատված, որը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին։ Վերջինիս գործունեության վերաբերյալ Սամվել Բաբայանը հանդես է եկել հրապարակային և հետևողական դիրքորոշմամբ, որից չի հրաժարվել և բազմիցս արտահայտվել է հանրային հարթակներում։ Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման ոչ թե Սամվել Բաբայանի, այլ Հայաստանում ֆիլմի կազմակերպչական աշխատանքները համակարգած անձանց կողմից»,-ասվում է տարածված հայտարարության մեջ։ Սամվել Բաբայանը նաև գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ կրկնելով հայտարարության վերջին պարբերությունը։ Բաբայանից բացի ֆիլմում Վարդանյանի մասին կարծիք է հայտնել ևս 3 հայազգի գործիչ, որոնցից միայն մեկն է դրական արտահայտվել Բաքվի բանտում պահվող Վարդանյանի մասին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |