Ավելի քան 7.5 մլրդ դրամ կուղղվի Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցմանը

Ավելի քան 7.5 մլրդ դրամ կուղղվի Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցմանը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում քննարկվել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որի շրջանակում ասֆալտապատման ընթացիկ աշխատանքների համար կտրամադրվի 2 մլրդ 615 մլն դրամ։ Բացի այդ, Իսակով-Արշակունյաց պողոտայի կառուցման համար կհատկացվի ավելի քան 7 մլրդ 521 մլն դրամ։

Նախագծով փողոցների միջին նորոգման նպատակով կտրամադրվի 1 մլրդ 677 մլն դրամ։ Սարալանջ-Ավետիսյան-Փափազյան փողոցների հատման խաչմերուկի հիմնանորոգման համար հատկացումը կկազմի մոտ 337 մլն դրամ, հայտնում է Արմենպրեսը։

Մայրաքաղաքի ճանապարհային բարելավման շրջանակում շարունակվելու են Նուբարաշենի վերջնամասում փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Կիևյան և Լամբադա կամուրջների հիմնանորոգման համար կտրամադրվի 965 մլն դրամ։

Մայրուղիների, թեքահարթակների և եզրաքարերի կառուցման, վերակառուցման ու վերականգնման համար բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 125 մլն դրամ։ Այդ ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել նաև Ամիրյան փողոցի մայթերը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---