ՍԱՏՄ․ Քննարկվել է ՀՀ-ից ԱՄՆ գյուղմթերքի արտահանումը![]() 24 դեկտեմբերի 2025 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին և Վաշինգտոնում ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) աշխատակից, Հայաստանին և Վրաստանին ցուցաբերվող օժանդակության նախագծերի կառավարմամբ զբաղվող Բեն Քեյրնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից ԱՄՆ գյուղատնտեսական մթերքների, հատկապես անասնաբուժական և բուսասանիտարական ծագման արտադրանքի b>արտահանմանն առնչվող հարցերը, ինչպես նաև լաբորատոր հնարավորությունների զարգացմանը, համակարգերի թվայնացմանը և ապրանքների հետագծելիությանն ուղղված նախաձեռնությունները։ Ռիշան Չաուդհրին ընդգծել է, որ ԱՄՆ գյուղդեպարտամենտը պատրաստակամ է աջակցել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին նշված ոլորտներում ի հայտ եկած և հնարավոր խնդիրների լուծման գործընթացում։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը սկսել է «ePhyto» ծրագրին միանալու նախապատրաստական աշխատանքները, և արդեն նախատեսվել է, որ համակարգը կգործարկվի 2026 թվականին, ինչը հայ արտադրողների համար էապես դյուրին է դարձնելու դեպի ԱՄՆ գյուղմթերքների արտահանման ընթացքը։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, որը միաժամանակ նպաստել է շուկայի բազմակողմանի զարգացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |