Տիկնիզյան․ Իրեն հարգող յուրաքանչյուր հայ պետք է ԱՄՆ անձնագիր ունենա![]() 24 դեկտեմբերի 2025 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ասել է, որ այս պահին ունի 4 քաղաքացիություն։ Այդ մասին նա ասել է Nobel YouTube ալիքին տված հարցազրույցում։ Ֆուտբոլիստը նշել է, որ հայկական, ռուսական և սերբական անձնագրերից բացի ստացել է նաև ԱՄՆ անձնագիր, գրում է Auroranews.am-ը։ Այն հարցին, թե ինչո՞ւ է իրեն պետք ԱՄՆ անձնագիր, նա հումորով պատասխանել է. «Ինչո՞ւ է ինձ պետք այս անձնագիրը։ Որովհետև յուրաքանչյուր իրեն հարգող հայ պետք է ունենա ԱՄՆ անձնագիր»։ Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդային» միացել է 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Սերբական ակումբի կազմում պաշտպանը մասնակցել է 25 հանդիպման և կատարել է 2 գոլային փոխանցում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |