ՌԴ դեսպան. Պատմությունը դարձել է աշխարհաքաղաքական թեժ վեճերի առարկա![]() 24 դեկտեմբերի 2025 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ելույթ ունենալով Հայաստանի միջբուհական բանավիճային առաջնության մասնակիցների համար, ասել է, որ հատկապես նորագույն շրջանի պատմությունն այսօր դարձել է գաղափարական, քաղաքական և աշխարհաքաղաքական թեժ վեճերի առարկա։ «Շատ են կեղծիքները, բացահայտ ստերը, հետպատերազմյան աշխարհի զարգացումը որոշած առանցքային իրադարձությունները խեղաթյուրելու փորձերը», - նշել է դիվանագետը, գրում է Sputnik Արմենիան։l Նրա խոսքով՝ աշխարհակարգի խորքային վերափոխումների պայմաններում օրինաչափ անհրաժեշտություն է առաջանում վերաիմաստավորել մի շարք պատմական իրադարձություններ՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Կոպիրկինն ընդգծել է նման միջոցառումների և ինտելեկտուալ քննարկումների կարևորությունը, որոնք օգնում են երիտասարդներին ինքնուրույն աշխատել փաստերի հետ, ուսումնասիրել պատմական աղբյուրները և ձևավորել անցյալի սեփական ընկալումը այսօրվա տեսանկյունից: Միաժամանակ նա նշել է, որ պարտադիր չէ ունենալ միասնական դիրքորոշում կամ ստանալ բոլոր հարցերի ամբողջական պատասխանները։ Առավել կարևոր է ձգտել ճշմարտությանը և խուսափել քարոզչական ու ֆեյք հարձակումների ազդեցությունից։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ բանավեճին մասնակցելը նպաստել է երիտասարդների մտավոր և անձնական զարգացմանը, իսկ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները օգտակար են լինելու նրանց հետագա մասնագիտական և քաղաքացիական գործունեության ընթացքում։ Կոպիրկինը մասնակիցներին մաղթել է բովանդակալից և հետաքրքիր քննարկումներ՝ ընդգծելով, որ նման ինտելեկտուալ մրցումներում պարտվողներ չեն լինում։ Հայաստանի միջբուհական բանավիճային առաջնության եզրափակիչ փուլը անցկացվել է այսօր։ Վճռորոշ մրցմանը հանդիպել են Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի թիմերը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |