Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան![]() 24 դեկտեմբերի 2025 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ վերջին տվյալները դեկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում։ Արաբկիր վարչական շրջանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է դեկտեմբերի 17-ին և 22-ին։ Շենգավիթում և Նոր Նորքում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը չի գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 21-ին և 22-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 21-23-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 22-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |