50 մլն դրամ` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար

50 մլն դրամ` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար

PanARMENIAN.Net - Evocabank-ը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքին և 50 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին։

Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգը և ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։

Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսական արտադրությունը և ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններ տարածաշրջանում։ Նվիրաբերության արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերում 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ մոտ 2800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։

Evocabank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում շարունակաբար աջակցում է ազգային նշանակության ծրագրերին՝ նպաստելով Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---