Կարեն Բալայան. Մենք կարող ենք անվերադարձ կորցնել «Կիլիկիա» առագաստանավը16 հունիսի 2009 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Երեւան է ժամանում լեգենդար ռոք-երաժիշտ եւ «Կիլիկիայի» մեծագույն բարեկամ Անդրեյ Մակարեւիչը, ով ստեղծագործական հանդիպում եւ մամլո ասուլիս կանցկացնի Կիլիկիա նավի տախտակամածի վրա` ի նշան աջակցության առագաստանավի պահպանմանն ուղղորդված ջանքերին:«Մի քանի տարի անց մենք կարող ենք անվերադարձ կորցնել «Կիլիկիա» նավը: Նավի ստեղծողները, «Այաս» ակումբի անդամները, մեր ընկերներն ու համախոհները եւ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն մեր մշակութային եւ պատմական ժառանգության ճակատագրի հանդեպ, այս օրերին կիրառում են բոլոր հնարավոր միջոցները` մեր սերունդների համար այդ նավը պահպանելու նպատակով», - PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է նավի նավապետ Կարեն Բալայանը: Արդեն երրորդ տարին է «Կիլիկիա» առասպելական առագաստանավը կանգնած է բաց երկնքի տակ` սպասելով ծովային թանգարանի կազմակերպման հարցի լուծմանը: Միջնադարյան տեխնոլոգիաներով կառուցված նավը մշտական խնամքի եւ հետագա գոյության համար համապատասխան պայմանների տրամադրման կարիք ունի: Միջնադարյան հայկական «Կիլիկիա» առեւտրական նավը, որը կառուցվել է հին գծագրերով «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի կողմից, առագաստի ներքո նավարկել է Եվրոպայի շուրջ` այցելելով 25 երկրի 62 նավահանգիստ: 11 տարի, չնայած դժվարությունների, կառուցել են այդ նավը, որը դարձել է մեր ժողովրդի ոգու ուժի եւ միասնականության խորհրդանիշը: Նավարկության երկու տարվա ընթացքում տարբեր երկրներում մեծ քանակությամբ մարդիկ տեղեկացան հայկական ծովագնացության վառ պատմությանը` պատշաճը հատուցելով «հայ նավաստիների ժամանակակից սխրանքին»: Հայաստանը ողջ աշխարհին ներկայացավ եւս մեկ գրավիչ կողմով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |