Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկման

Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրում են «ահաբեկչության և մի շարք հատկապես ծանր հանցագործությունների մեջ»։

Դատախազը նրա համար պահանջել էր 18 տարվա ազատազրկում, հայտնում է APA-ն։

Կարեն Ավանեսյանն այն սակավաթիվ հայերից է, որոնք մնացել են Արցախում 44–օրյա պատերազմից հետո։

Ադրբեջանի իրավապահների պնդմամբ՝ 58-ամյա Ավանեսյանը 2024–ի սեպտեմբերի 14-ին իբր փորձել է Ստեփանակերտի կենտրոնում «ահաբեկչական գործողություն իրականացնել, ինչի արդյուքնում ոստիկաններ են վիրավորվել»։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Ստեփանակերտում է գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի միաժամանակ յոթ հոդվածով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---