Հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ՀՀ–ում տպվել է 725.4 մլն ՀԴՄ կտրոն![]() 25 դեկտեմբերի 2025 - 18:53 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն, հայտնում է կառավարությունը։ «Սիրում ես պետությունդ՝ պահանջիր ՀԴՄ կտրոն։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն։ 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 17.6 տոկոսով։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք վկայում են հարկային կարգապահության բարձրացման, արդար մրցակցության ամրապնդման և պետության ֆինանսական հիմքերի ուժեղացման մասին։Շնորհակալություն բոլոր այն գործարարներին, որոնք յուրաքանչյուր գործարքի կատարելիս տրամադրում են ՀԴՄ կտրոն, և բոլոր այն քաղաքացիներին, որոնք հետևողականորեն պահանջում են այն»,– ասված է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |