Բաքվի դատարանում իր հակափաստարկներն է ներկայացրել Դավիթ Իշխանյանը

Բաքվի դատարանում իր հակափաստարկներն է ներկայացրել Դավիթ Իշխանյանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին Բաքվի ռազմական դատարանում վերսկսվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավարությունը։ Նիստի ընթացքում այսպես կոչված վերջին խոսքի հնարավորություն է տրվել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

Նա ներկայացրել է իր հակափաստարկները մեղադրող կողմի պնդումների վերաբերյալ, հայտնում է Azertag-ը։

Նրա խոսքից որևէ բառ կամ մեջբերում չի ներկայացված։

Դեկտեմբերի 25-ի նիստում իրենց ներկայացված մեղադրանքներն են հերքել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---