Սպերցյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Սպերցյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխության արդյունքները:

Նա հավաքել է 17 ձայն։

25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ տարում Հայաստանի ազգային հավաքականի կազմում դարձել է 5 գոլի հեղինակ։

Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում նաև նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---