«Հայաստան» հիմնադրամը մոտ $17 մլն է հավաքագրել

«Հայաստան» հիմնադրամը մոտ $17 մլն է հավաքագրել

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամըամփոփել է «Հայրենիք և հավերժություն» խորագրով դրամահավաքային արշավի արդյունքները։ Դրամահավաքի շրջանակում հավաքագրվել է 17,000,668.22 ԱՄՆ դոլար։

Միջոցները ստացվել են ինչպես սփյուռքի տարբեր համայնքներից գործող հիմնադրամի տեղական կառույցներից, այնպես էլ Հայաստանում կատարված նվիրատվություններից։

Հավաքագրված միջոցներով նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների, սոցիալական, հումանիտար ու մշակութային ուղղվածություն ունեցող ծրագրեր, որոնց նպատակն է նպաստել համայնքների կայուն զարգացմանը և բարելավել հայրենակիցների կյանքի որակը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---