Այբբենարանում կվերականգնվի Մեսրոպ Մաշտոցի պատկերը, QR կոդը կվերացվի![]() 27 դեկտեմբերի 2025 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի պատկերը վերականգնելու, QR կոդը վերացնելու պահանջը կատարվել է։ Այդ մասին ասվում է «Այբ Արարատ» մշակութային նախաձեռնության հայտարարության մեջ։ «Մեր նպատակն ու պահանջը մեկն էր և հստակ՝ վերացնել Այբբենարաններում կիրառվող QR կոդը և վերականգնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր իսկ կրծքին դրված ձեռքի խորհրդանշական կերպարանքով ու ստեղծած Այբ-ով, հենց Այբբենարանի առաջին էջում՝ այնտեղ, որտեղ սկիզբ է առնում հայոց գիրը, միտքը և ինքնությունը։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց՝ ի նպաստ հայ դպրության, ի պաշտպանություն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերի վերականգնման, և ամենակարևորը՝ հանուն այն գալիք սերնդի, որը պետք է բացի իր առաջին գիրքը և այնտեղ տեսնի հայոց գրերի ստեղծողին՝ Մեսրոպ Մաշտոցին։ Մենք վստահ ենք, որ վաղվա Հայաստանը կկերտվի գիտակից, արմատներով ամուր և կամքով ուժեղ երիտասարդների ձեռքով։ Թող այս նախաձեռնությունը դառնա հենց այդ սերնդի ուղենիշը, օրինակը և շարունակական պայքարի մեկնարկը»,–ասվում է հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 23-ին «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամները ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց իրականացրել էին «Այբ Արարատ» խորագրով մշակութային բողոքի ակցիա, որը ուներ հստակ պահանջ՝ վերացնել QR կոդը Այբբենարաններից և վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր ԱՅԲ-ով հանդերձ, որպես հայ դպրության, մշակույթի և ինքնության անփոխարինելի խորհրդանիշ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |