Շանը մեքենայով քարշ տված վարորդը 900,000 դրամով տուգանվել է

Շանը մեքենայով քարշ տված վարորդը 900,000 դրամով տուգանվել է

PanARMENIAN.Net - Աբովյանում կայացած դատավարությամբ՝ շանը մեքենայով քարշ տված վարորդը 900, 000 դրամով տուգանվել է։

Տղամարդն ընդունել է մեղքը։ Նա ճանաչվել է մեղավոր շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար, հայտնում է Auroranews.am-ը։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը շանը կապել մեքենայից և քարշ տալիս։Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի քաղաք Բյուրեղավանում։

Ներքին գործերի նախարարության և ոստիկանության աշխատակիցների արագ արձագանքման արդյունքում վարորդը հայտնաբերվել էր և բերման ենթարկվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---