5 տարվա պայմանագիր ունեցող ԵՊՀ դասախոսների աշխատավարձը 30%-ով կբարձրանա

5 տարվա պայմանագիր ունեցող ԵՊՀ դասախոսների աշխատավարձը 30%-ով կբարձրանա

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել է ընթացիկ տարվա գործունեությունն ու հաստատվել է 2026 թվականի բյուջեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ 5 տարվա պայմանագիր ունեցող ԵՊՀ դասախոսների աշխատավարձը 30%-ով կբարձրանա

«Երևանի պետական համալսարանում անցկացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի հիմնական ուշադրության կենտրոնում գտնվել է 2024-2025 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը։ Այն գործում է հստակ ձևակերպված և հաստատված զարգացման ռազմավարության տրամաբանությամբ՝ անցնելով նախաձեռնություններից համակարգային և չափելի քաղաքականությունների իրականացման փուլ։

Նիստի ընթացքում արձանագրվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, այդ թվում՝ միջազգայնացման ուղղությամբ առաջընթացը․ Ֆրանսիայի Լիլի համալսարանի հետ համագործակցությամբ տրվել է կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որը նոր որակ է հաղորդում ԵՊՀ կրթական առաջարկին։

Գիտական արդյունքների տեսանկյունից արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԵՊՀ աշխատակիցների հեղինակությամբ միջազգային գիտական շտեմարաններում հրապարակվել է 711 հոդված, ինչը վկայում է համալսարանի գիտական ներուժի և հետազոտական ակտիվության մասին»։

Նիստի ընթացքում հաստատվել է նաև 2026 թվականի բյուջեն, որի շրջանակում նախատեսվել է մոտ 30 տոկոսով բարձրացնել այն դասախոսների աշխատավարձերը, որոնք ունեն հնգամյա պայմանագրեր։

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը շարունակելու է աջակցել համալսարանի ռազմավարական զարգացմանն ուղղված որոշումներին՝ ապահովելով կայունություն, մրցունակություն և ժամանակակից պահանջներին համահունչ զարգացում»,- գրել է Պապիկյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---