Սպորտային արբիտրաժի որոշմամբ՝ Էլինա Ավանեսյանը պետք է փոխհատուցում վճարի ՌԴ թենիսի ֆեդերացիային![]() 27 դեկտեմբերի 2025 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Սպորտային արբիտրաժի ազգային կենտրոնը Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին պարտավորեցրել է փոխհատուցել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի կրած վնասները: Լուրը հրապարակվել է ֆեդերացիայի կայքում, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և 2024 թվականին հրաժարվել է Ռուսաստանի թենիսի հավաքականի կազմում հանդես գալուց։ Սպորտային արբիտրաժը մի քանի ամիս քննել է վեճը և որոշում է կայացրել հօգուտ թենիսի ֆեդերացիայի։ Թենիսիստուհին պարտավոր է ֆեդերացիային փոխհատուցել արբիտրաժի գնահատած վնասների գումարը, մարզական պատրաստության մասին պայմանագրով նախատեսված եկամուտների փոխհատուցման գումարը, ֆեդերացիայի այլ ծախսերը», - ասված է հաղորդագրության մեջ։ Էլինա Ավանեսյանը ծնվել է Պյատիգորսկ քաղաքում։ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել 2024 թվականի օգոստոսին։ Ներկայումս Ավանեսյանը զբաղեցնում է կանանց թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակի 118-րդ հորիզոնականը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |