ՀՀ մի շարք ճանապարհներ փակ են բքի և մերկասառույցի պատճառով![]() 30 դեկտեմբերի 2025 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը։ Բերդ-Ճամբարակ ճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Դիլիջան ճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների միջոցների համար դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ելփին-Վայք ճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Արթիկի, Կապանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Սպիտակի, Թումանյանի, Ճամբարակի, Մարտունիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |