Երևանի հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է![]() 30 դեկտեմբերի 2025 - 11:35 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացրել է, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր բնակավայրերում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ «Շնորհակալություն ենք հայտնում ՀԷՑ-ի հերթապահ խմբերի և բոլոր մասնագիտական ստորաբաժանումների գործընկերներին՝ շուրջ 2 օր անընդմեջ, առանց դադարի, անձնվեր և անխոնջ աշխատանքի համար։ Կրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակի համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Երևանի Էրեբունի շրջանի բազմաթիվ հասցեներ հոսանքազրկված էին 36 ժամից ավելի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |