Շվեյցարիայում ՀԱԵ թեմի առաջնորդական տեղապահը միացել է կաթողիկոսին դեմ դուրս եկած հոգևորականներին![]() 6 հունվարի 2026 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից եկեղեցու բարենորոգման Համակարգող խորհրդի ստեղծումը՝ հայտարարելով, որ միանում է այս նախաձեռնությանը, ընդունում է հրապարակված հռչակագրի բովանդակությունը և ներկայացված ճանապարհային քարտեզը։ Նա պատրաստակամություն է հայտնել լիարժեքորեն մասնակցելու «Հայ եկեղեցու բարեփոխման սրբազան առաքելությանը»: «Իմ ծառայության ընթացքում ես օրեցօր նկատել եմ մեր եկեղեցու ղեկավարության շեղումը Մայր Աթոռի սկզբնական առաքելությունից, նրա ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում և այլ անհանգստացնող հանգամանքներ։ Հայ եկեղեցու տասը բարձրաստիճան հոգևորականների կողմից վերջերս բարձրացված արդարացի հարցերը վաղուց արդիական են և պահանջում են լուծում։ Փառք Աստծո, որ ՀՀ վարչապետը նույնպես միացել է բարեփոխումների այս սուրբ առաքելությանը և զգալի ներդրում է ունենում Հայաստանում հոգևոր կյանքի զարգացման գործում»,- գրել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ողջունել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի հայտարարությունը: «Հարգանքներիս հավաստիքը Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին»,-գրել է նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |