Microsoft RA-ն Երեւանում DigiTec Business ֆորումին ներկայացնելու է Windows 7-ը եւ Internet Explorer 8-ը

PanARMENIAN.Net - Երեւանում հունիսի 19-20-ն անցկացվող DigiTec Business ֆորումի շրջանակներում, որն ընթանալու է Microsoft-ի նորարարական ֆորումի հետ համատեղ, Microsoft ընկերության կողմից ներկայացվելու են Windows 7 օպերացիոնալ համակարգը եւ Internet Explorer 8 նոր բրաուզերը:



«Ֆորումի ժամանակ մեր ընկերությունը ներկայացնելու է Windows 7 նոր օպերացիոնալ համակարգը եւ այլ ծրագրային արտադրանքներ բիզնես պլատֆորմի վրա, որոնք ավելի արտադրողական են դարձել եւ հարմար կիրառության մեջ»,- հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Microsoft RA ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, Microsoft նորարարական ֆորումն իր առջեւ նպատակ է դնում եւս մեկ անգամ ընդգծել նորարարական մոտեցման կարեւորությունը մրցակցության պայմաններում, հատկապես, հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը»,- ասել է նա:



Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ Windows 7-ի հայկական տարբերակը դեռ պատրոստ չէ, բայց այն անպայման վաճառքի է հանվելու հաջորդ տարվա ընթացքում:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---