ԱԳՆ․ Հալեպի բախումների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում զոհեր չկան![]() 7 հունվարի 2026 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հալեպում բախումների հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ չկան: Այդ մասին ասել են ԱԳՆ-ից, հայտնում է Radar Armenia-ն: «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանվում տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Զոհվածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան»,-ասել են նախարարությունից: Նշվել է նաև, որ հասանելի են համապատասխան հեռախոսահամարներ, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է գլխավոր հյուպատոսության սոցիալական հարթակներում, որոնց հեռախոսահամարներին հյուպատոսության աշխատակիցները պատասխանում են շուրջօրյա ռեժիմով: Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի և քրդական ուժերի միջև։ Կան զոհեր։ Տեղեկություններ են տարածվում Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերից խաղաղ բնակիչների փախչելու մասին։ Հալեպում բախումների հետևանքով հայերի շրջանում տուժածների վերաբերյալ տվյալներ չկան, սակայն, փակ են բոլոր կրթական հաստատությունները, չեղարկվել են Մեռելոցի միջոցառումները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |