Հայաստանի հրաձգության ֆեդերացիա. Ադրբեջանը պաշտոնապես չի հայտնել ԵԱ-ին մասնակցելու կամ չմասնակցելու մասին![]() 7 հունվարի 2026 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, անդրադառնալով Երևանում կայանալիք ԵԱ-ին Ադրբեջանի չմասնակցելու մասին հրապարակումներին, նշել է, որ այս պահին պաշտոնական դիրքորոշում չկա։ «Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից դեռևս որևէ պաշտոնական դիրքորոշում չի ներկայացվել՝ առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Խնդրում ենք հետևել միայն Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից հրապարակվող պաշտոնական տեղեկատվությանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հրաձգության Ադրբեջանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան հայտարարել է, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցելու Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |