Առողջության ապահովագրության ռեգիստրը կվարի համապատասխան հիմնադրամը![]() 8 հունվարի 2026 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատելու մասին» որոշումը։ Ըստ կառավարության որոշման՝ սահմանվում է առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ներառվող անձնական և ոչ անձնական տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պատշաճ գործարկումն ապահովելու նպատակով, հայտնում է Radar Armenia-ն: Ռեգիստրը գործելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում և կլինի փոխգործելի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային համակարգերի հետ՝ տվյալների ստացումը ապահովելով կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով։ Որոշմամբ նախատեսվում է, որ ռեգիստրի վարումն իրականացնելու է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը։ Ապահովագրված անձինք էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց ապահովագրական կարգավիճակին, իսկ ռեգիստրում առկա ապանձնավորված տվյալները կհամարվեն ՀՀ-ի սեփականություն։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |