Հայ-սիրիական հարաբերություններն ընդօրինակման նմուշ են17 հունիսի 2009 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Հայ-սիրիական հարաբերություններն ընդօրինակելի են եւ հետագա խորացման մեծ պոտենցիալ ունեն: Այդ մասին Երեւանում Սիրայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ հակագործակցությունը հաջող կերպով զարգանում է տարբեր ոլորտներում. տնտեսությունից մինչեւ հումանիտար ոլորտ: «Մենք գիտենք Սիրիայի հայ համայնքի պոտենցիալը, բայց ցավոք սրտի նա շատ ակտիվ չէ հայրենիքի տնտեսության մեջ ներդրումների հարցում: Սակայն ես համոզված եմ, որ այդ դրությունն արագ կուղղվի»,- ասել է Սարգսյանը:Նա նաեւ ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել միջկառավարական հանձնաժողովի պարբերաբար հանդիպումների մասին: «Մենք նախագահի հետ պայմանավորվել ենք, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ հանձնաժողովն արդեն հաշվետվություն կներկայացնի կատարված աշխատանքի մասին»,- ասել է Սարգսյանը: Իր հերթին Բաշար Ալ-Ասադը Սերժ Սարգսյանին նրա համար հարմար ժամանակ հրավիրել է Սիրիա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |