ՊՆ պաշտոնյան մոտ 160 մլն դրամի ջերմատեսիլ սարքեր է հափշտակել. Քրվարույթն ուղարկվել է դատարան![]() 8 հունվարի 2026 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ՊՆ երկու զորամասերում համապատասխան պաշտոնավարում իրականացրած անձը, ծառայողական դիրքը չարաշահելով, 2024 թվականին կատարել է մոտ 160 միլիոն դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն։ Հետաքննությամբ պարզվել է, որ պաշտոնյան յուրացրել է զորամասերի պահեստներից իր վստահությանը հանձնված 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ։ Այդ սարքերը, որոնցից յուրաքանչյուրն իրականում գնահատվում էր մի քանի միլիոն դրամ, վաճառվել են Երևանի բնակչին ընդամենը 50-450 հազար դրամով՝ մոտ տասն անգամ ցածր գնով։ Բացի դրանից, պարզվել է, որ նա պաշտոնական փաստաթղթերում կազմել է կեղծ տվյալներ՝ ներկայացնելով, թե սարքերն իբր հանձնվել են սահմանված կարգով։ Նշված գործողությունների համար պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ վստահված լինելը օգտագործելով, երկու դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։ Նրա նկատմամբ կիրառվել է կալանք՝ որպես խափանման միջոց։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելու և իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել նաև նշված ջերմատեսիլ սարքերի գնորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Հաշվի առնելով, որ սարքերը հափշտակվել են պաշտպանության նախարարությունից, քաղաքացիներին հորդորում են՝ եթե որևէ մեկը կասկածելի հանգամանքներում ջերմատեսիլ նշանոց է ձեռք բերել կամ նման տեղեկություն ունի, անմիջապես դիմի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Ծանուցում․ ըստ օրենքի, ցանկացած անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |